Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է համանախագահների հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել համանախագահ երկրների ջանքերը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախորդ նստաշրջանում ադրբեջանական ապակառուցողական բանաձեւի նախագծի հետկանչման հարցում»:

Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրել են մինչ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը իրենց կողմից նախատեսվող քայլերի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նույն օրը միջնորդները հանդիպել են նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG