Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 27 դեպք:
«Ադրբեջանի զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից շուրջ 200 անգամ գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: