Մատչելիության հղումներ

Ֆրանսիան կշարունակի գնչուների տարհանման ծրագիրը


Ֆրանսիայի կառավարությունը նախատեսում է շարունակել երկրի տարածքից Եվրամիության ազգությամբ գնչու քաղաքացիների տարհանման ծրագիրը:

Ֆրանսիայի ներգաղթի հարցերով նախարար Էրիկ Բեսոնը հայտարարել է, որ իրականացվող օրենսդրական փոփոխությունները դյուրացնելու են այդ գործընթացը:

Օրենքի համապատասխան նախագիծը խորհրդարանին է ներկայացվելու սեպտեմբերին:

Անցած շաբաթ ՄԱԿ-ի հակառասիստական կոմիտեն Ֆրանսիային հորդորել էր խուսափել գնչուների զանգվածային արտաքսումից եւ
մտահոգություն էր հայտնել այդ երկրում հնչող «խտրական բնույթի քաղաքական ելույթների» կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG