Մատչելիության հղումներ

Թուրքիան պարզաբանում է պահանջում Հայոց ցեղասպանության մասին Իրանի փոխնախագահի խոսքերի առնչությամբ


Թուրքիան բացատրություն է պահանջում Իրանի արտգործնախարարությունից` Հայոց ցեղասպանության մասին այդ երկրի փոխնախագահ Համիդ Բաղայիի հայտարարության առնչությամբ:

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Milliyet օրաթերթի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այդ հարցով արդեն դիմել է իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթաքիին:

«Իրանցի գործընկերս ասաց, որ Իրանի փոխնախագահի խոսքերը աղավաղվել են լրատվամիջոցների կողմից: Մենք չունենք նրա պարսկերեն ասածի ձայնագրությունը, սակայն ես ասացի, որ բացատրությունների կսպասեմ տվյալ հարցով: Պարոն Մոթաքին խոստացավ հավելյալ բացատրություններ տալ Բաղայիի այդ հայտարարության վերաբերյալ, եւ մենք կսպասենք», - փոխանցել է Դավութօղլուն:

Ինչպես օրեր առաջ հաղորդել էին հայաստանյան որոշ լրատվամիջոցներ` վկայակոչելով իրանական IRNA գործակալության տեղեկատվությունը, Իրանի փոխնախագահ, Զբոսաշրջության եւ մշակութային ժառանգության գործակալության տնօրեն Համիդ Բաղային Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության մասին հայտարարել է «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG