Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը պատժում է բանակում մարդկային զոհերի հանգեցրած միջադեպերի մեղավորներին


Օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստում քննարկվել են զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը, որոնց արդյունքում կան մարդկային զոհեր:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, նիստի ավարտին ընթերցվել են Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանները զորամասերում տեղի ունեցած դեպքերի մեղավորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:

Պաշտպանության նախարարի հրամաններով 8 սպաներ` զորամասերի հրամանատարներ, տեղակալներ, շտաբերի, ստորաբաժանումների, ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նրանցից յոթն արձակվել են Զինված ուժերի պահեստազոր: 14 սպայի հայտարարվել է խիստ նկատողություն, 6-ի` նկատողություն: 10 սպաներ նախազգուշացվել են ծառայողական ոչ լրիվ անհամապատասխանության մասին: Ստորաբաժանումների 10 հրամանատարներ և ծառայությունների պետեր ազատվել են զբաղեցրած պաշտոններից եւ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների: 3 սպա ազատվել է զբաղեցրած պաշտոնից` մնալով Պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչության տրամադրության տակ: Իջեցվել է մեկ սպայի զինվորական կոչումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG