Մատչելիության հղումներ

Ծեծկռտուք Մոսկվայի շուկաներից մեկում՝ ադրբեջանցիների եւ օսերի միջեւ


Կիրակի օրը Մոսկվայի Զամոսկվորեցկայա շուկայում ծեծկռտուք է տեղի ունեցել երկու խմբերի՝ ազգությամբ ադրբեջանցի եւ օս վաճառողների միջեւ։ Արդյունքում 6 հոգի վիրավորվել է։

Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի ներքին գործերի վարչության մամուլի ծառայության ղեկավար Վիկտոր Բիրյուկովը։

Նրա խոսքերով` կռվի մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է հանել ու կրակ բացել։ Վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոց։

Կռվի պատճառները հետաքննվում են։ Իրավապահները փնտրում են ծեծկռտուքի մասնակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG