Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը այցելել է Աբխազիա


Աբխազիայի անկախությունը ճանաչելուց հետո, Ռուսաստանի նախագահը այսօր առաջին անգամ այցելեց Աբխազիա։

Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահների հանդիպմանը Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե Ռուսաստանը Աբխազիայի հետ հարաբերություններ է զարգացնելու քաղաքական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում։

Նա խորհրդանշական է համարել, որ Աբխազիա է այցելում օգոստոսին: «Ուղիղ երկու տարի առաջ տեղի ունեցան հայտնի ծանր դեպքերը Հարավային Օսիայում, որոնց հետեւանքով սկսվեցին մի ամբողջ շարք քաղաքական գործընթացներ, ներառյալ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչումը՝ որպես միջազգային իրավունքի անկախ սուբյեկտներ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը, ավելացնելով, թե Ռուսաստանի համար այդ որոշումն ընդունելը «հեշտ չէր, բայց ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր»։

Մեդվեդեւը, կիրակի օրը զրուցելով ծովափին հանգստացող ռուս զբոսաշրջիկների հետ, ասել է, թե Ռուսաստանը օգնություն է ցուցաբերելու Աբխազիայի օդանավակայանը եւ օդային հաղորդակցությունը վերականգնելու համար։ Նրա խոսքերով` Աբխազիան ունի բոլոր հնարավորությունները Սեւ ծովի տուրիստական կենտրոններից մեկը դառնալու համար։

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշն ասել է, որ հիմա Աբխազիայում մեկ միլիոնից ավելի զբոսաշրջիկ է հանգստանում։ Խորհրդային ժամանակներում 2-2.5 միլիոն զբոսաշրջիկ էր ժամանում Աբխազիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG