Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնեց Գերմանիա:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա Գերմանիայի պաշտպանության նախարարի եւ ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Գերմերշեյմի վարժական կենտրոն, որտեղ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) կազմում ընդգրկվելիք Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի երկրորդ հերթափոխը խաղաղապահ առաքելության մեկնելուց առաջ անցնում է նախատեղակայման վարժանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG