Մատչելիության հղումներ

Գործադիր մարմինների պաշտոնյաների հետ հանդիպում ԱԳՆ-ում


Հայաստանի արտգործնախարարությունում այսօր անցկացվել է գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության պատասխանատու պաշտոնյաների համար հանդիպում` «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններ եւ ընթացիկ հարցեր» խորագրով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպման ժամանակ ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է պետական իշխանության մարմինների կողմից իրականացվող արտաքին կապերի եւ միջազգային համագործակցության համակարգումը` որպես երկրի նախագահի կողմից իրականացվող միասնական արտաքին քաղաքականության ապահովման գրավական:

Թեմատիկ զեկույցներով են հանդես եկել նաեւ արտգործնախարարի տեղակալներ Արման Կիրակոսյանը, Շավարշ Քոչարյանը, Կարինե Ղազինյանը եւ ԱԳՆ-ի գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG