Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է Բրոնիսլավ Կոմորովսկին


Լեհաստանի նախագահական ընտրությունների` կիրակի օրը անցկացված երկրորդ փուլում քվեների 95 տոկոսի հաշվարկից հետո առաջատարն է Բրոնիսլավ Կոմորովսկին` «Քաղաքացիական պլատֆորմ» իշխող կուսակցությունից:

Կոմորովսկին ստացել է ընտրողների ավելի քան 52 տոկոսի ձայները, իսկ նրա մրցակից Յարոսլավ Կաչինսկիի` ապրիլի 10-ին օդանավի աղետից զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկիի եղբոր օգտին քվեարկել է ընտրողների 47 տոկոսը:

Վերջնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն օրվա երկրորդ կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG