Մատչելիության հղումներ

British Petroleum ընկերության նախագահը կանչվել է Սպիտակ տուն՝ նավթի արտահոսքի վերաբերյալ բացատրություններ տալու


British Petroleum ընկերության նախագահ Կարլ-Հենրիկ Սվանբերգը կանչվել է Սպիտակ տուն` նախագահ Բարաք Օբամայի եւ ամերիկյան վարչախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպումը կայանալու է հաջորդ չորեքշաբթի եւ BP-ի նախագահը բացատրություններ է տալու թե ի՞նչ է արվում Մեքսիկական ծոցում ընկերության պատկանող նավթահորից արտահոսքի առաջացրած խնդիրները լուծելու նպատակով։

Ավելի վաղ ԱՄՆ-ի կառավարությունը 72 ժամ էր տվել ընկերությանը` Մեքսիկական ծովածոցը նավթից մաքրելու նոր ծրագիր ներկայացնելու համար:

British Petroleum-ի տվյալներով, օրական ծովն է լցվում 5 հազար բարել նավթ, եւ ընկերությանը հաջողվում է կասեցնել արտահոսքի մեկ հինգերորդը միայն, այնինչ անկախ փորձագետների գնահատմամբ, իրական արտահոսքը 10-ը անգամ ավելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG