Ղրղըզստանի առաջին փոխվարչապետ Ալմազբեկ Ատամբաեւը հայտարարել է, թե մի շարք երկրների, մասնավորապես, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությունները գաղտնալսում են ժամանակավոր կառավարության պաշտոնյաների խոսակցությունները։
Այս հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ ինտերնետում հայտնվել են ձայնագրություններ, որոնց համաձայն Ղրղըզստանի ժամանակավոր վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում եւ Ատամբաեւը, ներքաշված են կոռուպցիոն սկանդալների մեջ։ Ըստ Ատամբաեւին վերաբերող ձայնագրության, նա 400 հազար դոլար կաշառք է վերցրել մի մաքսային գործարքի համար։ Ատամբաեւը կտրականապես հերքում է մեղադրանքը։
Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը կարգադրել է հետաքննություն հարուցել։