Մատչելիության հղումներ

Հայաստանի փոխարտգործնախարարը արձագանքում է ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությանը


Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը արձագանքել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությանը, թե` «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»։

Երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Քոչարյանը, մասնավորապես, ասել է. - «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ, Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG