Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը այս ամիս կայցելի Ադրբեջան


Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսին կայցելի Ադրբեջան` ստորագրելու գազի մատակարարման մասին միջկառավարական պայմանագիրը: 1news.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով Sabah թուրքական թերթի հաղորդագրությունը, տեղեկացնում է, որ համաձայնագիրը ստորագրելու են Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Գազի մատակարարման շուրջ նոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները երկու երկրների միջեւ ընթանում էին նախորդ տարվա աշնանից: Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, անցած շաբաթ պաշտոնական Անկարան եւ Բաքուն համաձայնության են եկել գազի գնի շուրջ:

Թուրքական մամուլի փոխանցմամբ, մեկ խորանարդ մետր գազի դիմաց Թուրքիան այժմ Ադրբեջանին վճարելու է 220 դոլար` նախկին 120 դոլարի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG