Մատչելիության հղումներ

Ուկրաինայի խորհրդարանում աննախադեպ ծեծկռտուք է տեղի ունեցել


Երեկ աննախադեպ ծեծկռտուք է տեղի ունեցել Ուկրաինայի խորհրդարանում` Ղրիմում ռուսական նավատորմի ներկայությունը մինչեւ 2042 թվականը երկարաձգող համաձայնագրի վավերացման ժամանակ:

Ընդդիմադիր Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցները ռուսամետ համարվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա թիմին մեղադրել են ազգային շահերին դավաճանելու մեջ:

Ռադայի դահլիճում հակամարտ կողմերի վեճը շատ արագ փոխակերպվել է ձեռնամարտի, ապա դեպի նախագահություն են նետվել մեծ քանակությամբ ձվեր ու նաեւ` ծխագլանիկներ:

Ի վերջո, Ուկրաինայի խորհրդարանում որոշումը ընդունվել է 236 ձայնով` պահանջվածից 10-ով ավելի:

Ռուսաստանի Պետդումայում փաստաթղթի վավերացմանը հավանություն են տվել 450 պատգամավորներից 410-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG