Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստանի Դաշնություն), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) այսօր տարածել են հետեւյալ հայտարարությունը.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն այս տարվա ապրիլի 22-ին հանդիպել են Մոսկվայում եւ քննարկել են վերջին զարգացումները, այդ թվում Վաշինգտոնում, Բաքվում եւ Մոսկվայում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումները։

Համանախագահների կարծիքով, այդ հանդիպումները նոր լիցք են հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջընթացին` Մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Մայիսի սկզբին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Վիեննա` Մինսկի խմբին այդ ջանքերի մասին տեղեկություններ հայտնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG