Մատչելիության հղումներ

Մոսկվայում հայազգի գործարար է սպանվել


Մոսկվայում այսօր սպանվել է մանկական կոշիկ արտադրող «Ալիգաշա» ընկերության ղեկավար 40-ամյա Ռոբերտ Մարգարյանը:

Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել է աղբյուրի իրավապահ մարմիններից, սպանությունը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, գործարարի` Վեշնյակովսկայա, 3 հասցեում գտնվող տան բակում:

«Դռնապանուհի վկայությամբ` մի տղամարդ վազելով թիկունքից մոտեցել է Մարգարյանին եւ երկու անգամ կրակել նրա ծոծրակին: Ստացած վերքերից Մարգարյանը տեղում մահացել է», - հայտնել է «Ինտերֆաքս»-ի աղբյուրը:

Սպանությունից հետո անհայտ հանցագործը փախուստի է դիմել:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը` Ռուսաստանի դատախազությանը առընթեր քննչական կոմիտեի քննիչների գլխավորությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG