Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ազգամիջյան բախումների հետեւանքով 5 մարդ զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են


Ղրղըզստանի Մայեւկա գյուղում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հետեւանքով 5 մարդ զոհվել է, 28-ը մարմնական վնասվածքներ են ստացել: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ղրղըզստանի առողջապահության նախարարության տվյալները:

Զոհվածներից 3-ը հրազենային վերքեր կամ գանգուղեղային վնասվածքներ էին ստացել, 2-ի մարմինները հրշեջները հայտնաբերել են հրդեհված ավտոմեքենայում եւ նույնպես հրդեհված բնակելի շենքում:

Անկարգությունների մասնակիցներին ցրելու ժամանակ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 ոստիկաններ:

Ձերբակալվել են անկարգությունների 158 մասնակիցներ:

Անկարգությունները սկսվել էին երեկ, երբ հազարից ավելի ղրղըզներ փորձել էին խլել էթնիկ թուրքերին պատկանող հողատարածքները: Դրանց օրինական տերերը դիմադրել էին եւ ետ մղել ղրղըզներին, որոք, սակայն, երեկոյան վերադարձել էին ու սկսել հարձակվել թուրքերի տների վրա:

Իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG