Մատչելիության հղումներ

Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ


Պաշտոնական Անկարան պատրաստ է բանակցել արեւմտյան պետությունների հետ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած հակասությունները հաղթահարելու նպատակով: Այս մասին Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ խոսքը, նախեւառաջ, Իրանի տրամադրության տակ գտնվող ուրանի պաշարները հարստացման նպատակով արտերկիր ուղարկելու հեռանկարի մասին է:

«Եթե մեր իրանցի բարեկամները նման ցանկություն հայտնեն, եթե նրանք նպատակահարմար գտնեն մեր դերակատարությունն այս խնդրում` մենք չենք հրաժարվի», - վստահեցրել է Դավութօղլուն: - «Թուրքիան որպես երրորդ պետություն պատրաստ է միջնորդի դեր ստանձնել թե' ուրանի պաշարների հետագա ճակատագրի եւ թե' Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած այլ խնդիրներին վերաբերող բանակցությունների ընթացքում»:

2009 թվականի աշնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետություններն ու Գերմանիան առաջարկել էին Իրանին իր տրամադրության տակ եղած ուրանի ողջ պաշարը տեղափոխել արտերկիր` հետագա հարստացման համար: Պաշտոնական Թեհրանը, սակայն, մերժել է այդ առաջարկը` պնդելով, թե ցանկանում է միջուկային վառելիքը հարստացնել Իրանի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG