Մատչելիության հղումներ

Օբաման նամակ է հղել Քարզային


Ինչպես այսօր հայտարարել է Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանը, նախագահ Բարաք Օբաման նամակ է հասցեագրել Աֆղանստանի նախագահին Համիդ Քարզային՝ խոստանալով շարունակել աջակցությունը Աֆղանստանի իշխանություններին եւ ժողովրդին։

Դիվանագետի հաղորդմամբ, Բարաք Օբաման ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մնալ Աֆղանստանի ռազմավարական դաշնակիցը։

Երկու երկրների հարաբերություններում որոշակի լարվածություն էր Աֆղանստանի նախագահի վերջին հայտարարություններից հետո, որոնց համաձայն, օտարեկրյա պետությունների ներկայացուցիչները առնչություն էին ունեցել անցած տարի Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների խախտումներին։

Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG