Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին


Մոսկվայի մետրոպոլիտենում այսօր կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

Հեռագրում, որի տեքստը տարածել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին: Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG