Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանը ազատվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրով դադարեցվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի կայքէջում:

Հարությունյանը օրեր առաջ էր հրաժարական ներկայացրել, ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG