Մատչելիության հղումներ

Սեմնեբին հուսով է, որ Ղարաբաղյան գործընթացում անցած տարի գրանցված տեղաշարժը կհանգեցնի կոնկրետ արդյունքների


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Բաքվում լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բնագավառում անցյալ տարի արձանագրված տեղաշարժը կհանգեցնի կոնկրետ արդյունքների:

«Համենայնդեպս, մենք պետք է դրան նպաստենք», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Սեմնեբին` հավելելով, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, եւ ստատուս քվոն չի կարող մշտապես շարունակվել:

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երկօրյա այցով Ադրբեջան է ժամանել երեկ: Բաքվում նա քննարկելու է Եվրամիության եւ Ադրբեջանի հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Օրակարգում նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG