Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արամ Սա‎ֆ‎արյանը


Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը խորհրդարանի այսօրվա նիստում ընտրվել է մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ:

Խորհրդարանական տվյալ հանձնաժողովի նախկին նախագահը նույն խմբակցության ներկայացուցիչ Մխիթար Մնացականյանն էր, ով անցած տարվա նոյեմբերին նշանակվեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:

Արամ Սաֆարյանը 48 տարեկան է, ավարտել է Երեւանի պետհամալսարանի պատմության ֆակուլտետը եւ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: Բանասիրական գիտությունների (ժուռնալիստիկա) թեկնածու է: 1990-ականներից աշխատել է զանգվածային տարբեր լրատվամիջոցներում, արտգործնախարարության համակարգում, 1993-96 թվականներին զբաղեցրել է արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը, ունի խորհրդականի դիվանագիտական աստիճան:

2007 թվականին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG