Մատչելիության հղումներ

Վան նահանգի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են


Թուրքիայի Վան նահանգի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են: Այդ մասին երկուշաբթի օրը հայտնել է Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը:

Փոխնահանգապետը «Անադոլու» լրատվական գործակալությանը ասել է, թե կառավարության նախապատրաստած ծրագրի շրջանակներում վերանորոգվելու են Վանա լճի կղզիներում գտնվող եկեղեցիները:

«Վանա լճում չորս կղզի կա, ներառյալ Աղթամարը: Յուրաքանչյուր կղզում եկեղեցի կա: Վերանորոգված է միայն Աղթամար կղզու եկեղեցին: Չարփանաք կղզու եւ Յուքարի Բաքրաշլի գյուղի եկեղեցիները նույնպես վերանորոգվելու են», - ասել է փոխնահանգապետը` նշելով, որ եկեղեցիների վերանորոգումը կնպաստի նահանգում տուրիզմի զարգացմանը:

Յուքարի Բաքրաշլի գյուղում Վարագավանք համալիրը 7 եկեղեցի է ընդգրկում: Հինավուրց Սուրբ Սոֆիա եկեղեցին կառուցվել է 8-րդ դարում:

Չարփանաքի եկեղեցին կառուցվել է 6-րդ դարում, վերանորոգվել է 1462 թվականին: Բայց 1703 թվականի երկրաշարժից եկեղեցին տուժել է եւ կրկին վերանորոգվել 1712-1720 թվականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG