Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ոստիկանը ցմահ ազատազրկման դատապարտվեց սպանությունների համար


Ռուսաստանի դատարանը այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովին` երկու մարդու սպանության եւ եւս մի քանիսի նկատմամբ մահափորձի մեղադրանքներով:

Մոսկվայի շրջաններից մեկի ոստիկանապետ Եվսյուկովը անցած տարվա ապրիլին մտել էր սուպերմարկետ եւ անկանոն կրակոցներ արձակել հաճախորդների ու վաճառողների վրա` սպանելով գանձապահներից մեկին եւ վիրավորելով եւս մի քանի մարդու: Մինչ այդ նա սպանել էր իրեն խանութ տեղափոխած տաքսու վարորդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG