Մատչելիության հղումներ

Բաքու է ժամանել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը


Բաքու է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բըրնսը:

APA գործակալության փոխանցմամբ` այցի հիմնական նպատակը երկու երկրների միջեւ կապերի ընդլայնումն ու խորացումն է:

Նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Փոխպետքարտուղարը Բաքու է ժամանել Թուրքիայից, որտեղ նախօրեին հանդիպել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

Հարավային Կովկասի մյուս երկրներ Բըրնսի այցելություն նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG