Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը կոչ է անում ընդդիմադիր կուսակցություններ ստեղծել


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կառավարության երեկվա նիստի ժամանակ հանդես է եկել երկրում ընդդիմադիր կուսակցություններ ստեղծելու կոչով:

«Ընդդիմադիր կուսակցությունների ստեղծումը կարեւոր իրադարձություն կլիներ երկրի սոցիալական եւ քաղաքական կյանքում», - հայտարարել է Բերդիմուխամեդովը:

Այդուհանդերձ, ակնկալիքներ չկան, թե նոր կուսակցությունը իրական ընդդիմություն կլինի մի երկրում, որը աշխարհում առաջատարներից մեկն է մարդու իրավունքների ոտնահարումների առումով:

Անկախության ավելի քան18 տարիների ընթացքում Թուրքմենստանը ունեցել է միայն մեկ կուսակցություն, որը գլխավորում է երկրի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG