Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահի նոր հրամանը հնարավորություն է ստեղծում վերահսկել ինտերնետը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է ստորագրել, որով հնարավորություն է ստեղծվում վերահսկել ինտերնետի օգտագործումը երկրում։

Հրամանում, մասնավորապես, ասվում է. - «Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունները պարտավոր են նույնականացնել այն սարքերը, որոնք օգտագործվում են ինտերնետ մուտք գործելու համար եւ պահպանել այդ սարքերի ու մատուցված ծառայությունների մասին տվյալները»։

Լուկաշենկոյի հրամանը նաեւ պարտավորեցնում է ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններին նախագահի նախաձեռնությամբ ստեղծված ինտերնետային վերլուծական կենտրոնի պահանջով արգելափակել իրենց բաժանորդների մուտքը դեպի որոշակի վեբկայքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG