Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պաշտոնապես վերականգնում են ռազմական համագործակցությունը


ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը պաշտոնապես վերականգնում են իրենց ռազմական համագործակցությունը: Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի խոսնակը հայտարարել է, որ դաշինքի անդամ 27 պետությունների գլխավոր շտաբների պետերի եւ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի միջեւ երեքշաբթի օրը կայացած հանդիպումը ուներ նաեւ այդ նպատակը:

ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական համագործակցությունը դադարեցվել էր 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG