Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Սերբ ուղղափառ եկեղեցու նորընտիր գահակալին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը կիրակի օրը շնորհավորել է Նիշի եպիսկոպոս Իրինեոսին` Պեչսկի արքեպիսկոպոս, Բելգրադի եւ Կարլովցի միտրոպոլիտ, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարք ընտրվելու եւ գահակալության առիթով:

«Դուք ընտրվեցիք որպես Սերբիայի Եկեղեցու առաջին սպասավոր եւ կոչվեցիք առաջնորդելու մի ժողովրդի, որի պատմությունը հատկանշված է անսասան հավատարմությամբ առ Քրիստոս եւ բազում մարտիրոսներով», - ասված է, մասնավորապես, շնորհավորագրում, որը այսօր տարածել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ միայն ջանքերի մեկտեղումով հնարավոր կլինի հաղթահարել ժողովուրդների առջեւ ծառացած դժվարությունները եւ մարտահրավերները: Վեհափառը կարեւորել է նաեւ միջեկեղեցական կապերի սերտացումը եւ միջկրոնական երկխոսության առավել խթանումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG