Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Փիթեր Սեմնեբիին


Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին։

Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման առանցքում հայ-թուրքական հարաբերությունները՝ առանց նախապայմանների կանոնակարգելու գործընթացն էր»։

Սեմնեբիի խնդրանքով Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացը, որն ընթանում է համաձայն սահմանված կարգի եւ առանց անհարկի ձգձգումների։

Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ թուրքական կողմը պետք է հետամուտ լինի արձանագրությունների վավերացմանն ու իրագործմանը` ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված քայլերից։ Նա նշել է, որ հակառակ պարագայում հայկական կողմը պատրաստ է ձեռնարկել համապատասխան համարժեք քայլեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG