Մատչելիության հղումներ

Կրեմլը եւ Հայաստանի նախագահի կայքէջը հաղորդում են հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպման մասին


Հունվարի 25-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերով: Այդ մասին այսօր հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում եւս ասված է, որ նախագահ Սերժ Սարգսյանի օրակարգում հունվարի 25-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումն է:

Հանդիպման նախապատրաստման նպատակով ներկայումս տարածաշրջանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG