Մատչելիության հղումներ

«Ավատար»-ը արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի



Կիրակի օրը Կալիֆորնիայում, Բեւերլի Հիլզում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը Ջեյմս Կամերոնի 3D տեխնոլոգիայով նկարված գիտաֆանտաստիկ «Ավատար» ֆիլմը 2 մրցանակի է արժանացել՝ «լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում։

«Ոսկե գլոբուսների» են արժանացել նաեւ Ջեֆ Բրիջիսը՝ «տղամարդու լավագույն դերակատարման» անվանակարգում՝ «Խենթ սիրտ» ֆիլմում քանթրի ոճով երգչի դերը կատարելու համար, եւ Սանդրա Բալոքը՝ «կնոջ լավագույն դերակատարման» անվանակարգում՝ «Կույր կողմը» ֆիլմի հերոսուհուն մարմնավորելու համար։

Մերիլ Սթրիփը արժանացել է «լավագույն կին կատակերգու» մրցանակին՝ «Ջուլին եւ Ջուլիան» ֆիլմում իր դերակատարման համար։ «Լավագույն տղամարդ կատակերգու» մրցանակին է արժանացել Ռոբերտ Դաունի Կրտսերը՝ «Շերլոկ Հոլմս» ֆիլմում կատարած դերի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG