Մատչելիության հղումներ

Ռոբերտ Բրադկեն կայցելի Լեռնային Ղարաբաղ


Ինչպես հայտնեցին Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, վաղը նախատեսվում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցը Ստեփանակերտ:

Ակնկալվում է Բրադկեի հանդիպումը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG