Մատչելիության հղումներ

Նախագահը դեռեւս Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացրել արձանագրությունները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս Ազգային ժողովի վավերացմանը չի ներկայացրել հայ - թուրքական արձանագրությունները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` ընդգծելով, որ գործող իրավական նորմերը եւ օրենսդրությունը տվյալ հարցում ժամանակային որեւէ սահմանափակում չեն նախատեսում:

Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունների դրույթները երեքշաբթի օրը Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեցին երկրի Հիմնական օրենքին համապատասխանող:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG