Չորեքշաբթի երեկոյան հայկական կողմի հրավերով Երեւան ժամանեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երկօրյա այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, բանակցությունների կենտրոնում է լինելու Ղարաբաղյան հարցի կարգավորումը: Այցի ընթացքում կողմերը մտքեր կփոխանակեն Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված բանակցային գործընթացը շարունակելու շուրջ` Ռուսաստանի ստանձնած միջնորդական առաքելության համատեքստում: Կքննարկվի նաեւ իրադրությունը Հարավային Կովկասում, երկկողմ համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: