Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թեհրան


Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը երկուշաբթի օրը հայտնել է, որ Եվրախորհրդարանի պատվիրակության այցը Թեհրան հետաձգվել է:

Նախապես ծրագրված էր, որ Եվրախորհրդարանի 11 պատվիրակները հնգօրյա այցով Թեհրան կժամանեն հունվարի 11-ին:

Արտգործնախարարության ներկայացուցիչը չի նշել պատվիրակության այցի նոր ժամկետներ, ինչպես նաեւ այն հետաձգվելու պատճառները:

Միացյալ Նահանգների օրենսդիրները, հիշեցնենք, մտահոգություն էին հնչեցրել, թե նման այցը կարող է լեգիտիմացնել նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կառավարությունը, որը չի անսում ուրանի հարստացման ծրագրից հրաժարվելու՝ միջազգային հանրության կոչերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG