Մատչելիության հղումներ

Իրանում ցույցի են դուրս եկել իշխանության աջակիցները


Տասնյակ հազարավոր իշխանամետ ցուցարարներ այսօր հավաքվել են Թեհրանի փողոցներում՝ իրենց դժգոհությունն հայտնելով նախորդ շաբաթ ընդդիմադիրների կազմակերպած ցույցերի առթիվ։

Պետական Press TV հեռուստաընկերության հաղորդմամբ, ցուցարարների դժգոհության պատճառն այն է, որ ընդդիմադիրները «պղծել են» Աշուրայի սուրբ օրը։ Կիրակի օրը ընդդիմության կազմակերպած ցույցը վերաճել էր ոստիկանության անվտանգության ուժերի հետ բախումների, որոնց արդյունքում առնվազն 8 մարդ էր զոհվել։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այսօր առաջին անգամ հանդես է եկել կիրակնօրյա իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում ասել է. - «Իրականությունն այն է, որ չնայած հասարակության որոշ անդամներ երես են թեքել իշխանություններից, նրանցից կրկնապատիկ առավել թվով քաղաքացիներ են միացել մեզ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG