Մատչելիության հղումներ

Հայերի եւ հույների միջեւ ծեծկռտուք` Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում


Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան վանքում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ հույն հոգեւորականների միջեւ, որն ավարտվել է ոստիկանների միջամտությամբ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Սրբոց Թարգմանչաց վանքի տեսուչ հայր Ղեւոնդ աբեղա Հովհաննիսյանի վկայությամբ, հույն հոգեւորականները փորձել են հայերին դուրս բերել վանքի հայկական հատվածից՝ այդ ընթացքում դիմելով ոստիկանների օգնությանը։

Հայ հոգեւորականի խոսքով, հայերի շրջանում կան վիրավորներ, հույների մասին տվյալներ առայժմ հայտնի չեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG