Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող կոնգրեսական նախագծի առնչությամբ:
APA գործակալության փոխանցմամբ` նոտան փոխանցել է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը:
Ադրբեջանական կողմի պնդմամբ` առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու իրականացվող ԱՄՆ-ի կառավարության ցանկացած ծրագիր Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը: