Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը Թուրքիայում կքննարկի նաեւ Ղարաբաղի հարցը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25-ը պաշտոնական այց կկատարի Թուրքիա:

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը, այցի ընթացքում քննարկվելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Պոլուխովի փոխանցմամբ` Մամեդյարովը հանդիպելու է թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի եւ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG