Իրանի իշխանությունները, երկուշաբթի ակնկալվող հակակառավարական ցույցերին ընդառաջ, սահմանափակել են ինտերնետի հասանելիությունը:
Ասոշիեյթեդ պրես գործակալության փոխանցմամբ, Թեհրանի բնակիչներն այսօր չեն կարողացել օգտվել էլեկտրոնային փոստից, իսկ մուտքը ընդդիմադիր կայքեր դժվարացել է: Իշխանությունները նաեւ հորդորել են արտասահմանցի լրագրողներին դուրս չգալ իրենց գրասենյակներից՝զանգվածային միջոցառումները լուսաբանելու համար:
Դեկտեմբերի 7-ը Իրանում ավանդապես համարվում է բողոքի ցույցերի օր՝ ի հիշատակ 1953 թվականին հենց այդ օրը հակաամերիկյան ցույցի ընթացքում սպանված 3 ուսանողների:
1990թ-ից ի վեր ընդդիմությունն այդ օրը հանդես է գալիս բարեփոխումներ իրականացնելու պահանջով: