Մատչելիության հղումներ

Մտավորականները պահանջում են անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին


Մի խումբ մտավորականներ հանդես են եկել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով:

«Տեղեկանալով, որ Արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ: Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը, մենք չենք կարող մեր խոսքը չասել ու պահանջ չներկայացնել այսօր իշխանությունն իր ձեռքը վերցրած Սերժ Սարգսյանին: Չի' կարելի է քաղաքական հայացքների համար կալանավորել մարդուն ու դրանից հետո էլ շարունակել նրան հալածել արդեն անազատության մեջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերվող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի», - ասված է դիրիժոր Օհան Դուրյանի, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի, երգչուհի Արաքս Դավթյանի եւ դերասան Երվանդ Մանարյանի ստորագրած հայտարարությունում:

«Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին` հնարավորություն տալով նրան նորմալ, մարդկային պայմաններում վերականգնել առողջությունը», - հայտարարում են մտավորականները:

Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից ազատելու կոչով օրերս հանդես էին եկել գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը եւ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG