Մատչելիության հղումներ

Մարադոնան երկու ամիս չի զբաղվի ֆուտբոլին առնչվող գործունեությամբ


Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային երկու ամսով արգելվել է զբաղվել ֆուտբոլին առնչվող որեւէ գործունեությամբ:

ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի այսպիսի որոշման պատճառը Արգենտինա - Ուրուգվայ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Մարադոնայի անվայելուչ պահվածքը եւ լրագրողների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններն են:

Դիեգո Մարադոնան նաեւ տուգանվել է 25 հազար դոլարի չափով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG