Մատչելիության հղումներ

Դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Հայաստան


Նոյեմբերի 11-ի առավոտյան դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Հայաստան։ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Իրանի գազ արտահանող ազգային ընկերության ներկայացուցիչ Վալիալա Դինին հայտնել է, որ գազի մատակարարումը կասեցվել է հայկական կողմի խնդրանքով եւ կապված է «տեխնիկական դժվարությունների առաջացման հետ»։

Իրանական ընկերության ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Իրանը կվերսկսի գազի մատակարարումը, երբ կվերացվեն նկատված անսարքությունները։

Վալիալա Դինին նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա գարնանից Իրան-Հայաստան 110 կիլոմետր երկարության գազատարով օրական 2 միլիոն խորանարդ մետր գազ է արտահանում Հայաստան, սակայն այդ ծավալները կարող են հասցվել օրական մինչեւ 10 միլիոն խորանարդի։

Ավելի ուշ «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Իրանից գազամատակարարման կասեցումը պայմանավորված է նոյեմբերի 11-ին ժամը 03:00-ի սահմաններում Կապան-Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարով:

Ներկայումս «Տրանսգազ» ընկերության կողմից աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Ըստ նախնական տվյալների, աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG