Մատչելիության հղումներ

Ուկրաինայում գրիպով հիվանդների թիվն անցել է 1 միլիոնից


Ուկրաինայի առողջապահության փոխնախարարը տեղեկացրել է, որ ավելի քան 1 միլիոն ուկրաինացիներ հիվանդ են գրիպով եւ շնչառական այլ հիվանդություններով։ Երկրում բռնկված գրիպի համաճարակը արդեն 174 մարդու կյանք է խլել։

Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն հայտարարել է, որ երկիրը «պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի շնչառական վարակիչ հիվանդությունների, այդ թվում սովորական գրիպի» եւ A (H1N1) վիրուսի՝ «խոզի գրիպի» համաճարակի երկրորդ ալիքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG