Մատչելիության հղումներ

Յուշչենկոն մրցակիցներին մեղադրում է համաճարակի շրջանում հանցավոր անզգուշության մեջ


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն երկրի մի շարք քաղաքական գործիչների մեղադրել է համաճարակի շրջանում դրսեւորած հանցավոր անզգուշության մեջ:

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ հունվարի 17-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում իր մրցակիցներից Յուլիա Տիմոշենկոն, Վիկտոր Յանուկովիչը եւ Վոլոդիմիր Լիտվինը, քաջատեղյակ լինելով համաճարակի մասին, նախընտրական հանդիպումներ են անցկացրել իրենց համակիրների հետ:

A[H1N1] վիրուսից մահվան առաջին դեպքից հետո Ուկրաինայում զանգվածային միջոցառումների անցկացման արգելք է մտցվել:

Վերջին տվյալներով, գրիպով եւ սուր շնչառական այլ հիվանդություններով վարակվածների թիվը երկրում հասնում է կես միլիոնի, գրանցվել է մահվան ավելի քան 80 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG