Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Սլովակիան խստացրել են Ուկրաինայի հետ իրենց սահմանների վերահսկողությունը` «խոզի գրիպի» պատճառով


Ռուսաստանը եւ Սլովակիան խստացրել են Ուկրաինայի հետ իրենց սահմանների վերահսկողությունը` մտավախություն ունենալով, որ այդ երկրում մոլեգնող H1N1 վիրուսը կարող է տարածվել նաեւ իրենց մոտ:

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, թե նշված վիրուսից գերազանցապես երկրի արեւմուտքում արդեն իսկ մահացել է 71 մարդ:

Ուկրաինայի արեւմտյան Լվով քաղաքում իշխանությունների պահանջով փակ են սրճարանները, կինոթատրոնները եւ հանգստի ու զվարճանքի այլ վայրեր:

Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշել է, թե մինչ օրս Ուկրաինայում գրանցված` շնչառական խնդիրների հետեւանքով մահվան դեպքերից առայժմ միայն մեկի պարագայում է հաստատվել, որ պատճառը եղել է H1N1 վիրուսը: «Սակայն միտումն այն է, որ առաջիկայում այդ թիվը կաճի», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG