Մատչելիության հղումներ

Ահմադինեջադ. «Իրանը պատրաստ է առաջարկվող համագործակցությանը»


Իրանը պատրաստ է իր միջուկային ծրագրի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ առաջարկվող համագործակցությանը: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

«Բարեբախտաբար, միջուկային ոլորտում միջազգային համագործակցության պայմաններ են նախապատրաստվել», - ասել է Ահմադինեջադը` միաժամանակ հավելելով, որ աշխարհի գերտերությունները եւս պետք է կատարեն իրենց պարտավորությունները:

Նա նաեւ չի հստակեցրել` արդյոք Իրանը ընդունելո՞ւ է անցած շաբաթ Վիեննայում ներկայացված առաջարկը, թե՞ փոփոխություններ է պահանջելու դրանում:

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ ներկայացված առաջարկով նախատեսվում է ուրանը հարստացման նպատակով Իրանից տեղափոխել Ռուսաստան եւ Ֆրանսիա, ապա վերադարձնել Իրան` Թեհրանի միջուկային ռեակտորը աշխատեցնելու համար:

Առաջարկը նպատակ ունի մեղմել տագնապները, որ Իրանը ուրանը հարստացնում է ուրանը միջուկային զենք ստեղծելու համար:

Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը իր երկրի պաշտոնական պատասխանը այսօր Վիեննայում կփոխանցի գործակալության ղեկավար Մոհամեդ Էլ-Բարադեյին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG